Հայ մրցավարական բրիգադը կսպասարկի ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի հանդիպումը

Armenpress 16:35, 26 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող  մրցավարական բրիգադը կսպասարկի ՈՒԵՖԱ երիտասարդական Չեմպիոնների լիգայի հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ երիտասարդական լիգայի «Զենիթ» - «Լիոն» հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարական բրիգադը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Արթուր Գդլյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am