1000х90.jpg (78 KB)

«Փյունիկ»-ը ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Երևան»-ին

Armenpress 16:33, 25 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 14-րդ տուրն ավարտվեց «Երևան»-«Փյունիկ» խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը ոչ ֆուտբոլային՝ 8։2 հաշվով հաղթեց «Երևան»-ին: «Փյունիկ»-ի կազմում 4 անգամ աչի ընկավ Դենիս Մահմուդովը, ինչպես նաև Ալիկ Առաքելյանը, Արմեն Մանուչարյանը, Սերգեյ Շևչուկը և դուբլի հեղինակ դարձավ Արթուր Միրանյանը: «Երևան»-ից  գոլերը խփեցին Ռամազան Իսաևը և Աբրահամ Պորտուգալյանը:

Այս տուրում հաղթանակ տոնեցին նաև «Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am