Բացվել է Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքը

Armenpress 20:10, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի վերանորոգված շենքի բացման նոյեմբերի 22-ին կայացած հանդիսավոր արարողությանը ներկա էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Շենգավիթ վարչական շրջանի ու անձնագրային և վիազաների վարչության ղեկավարներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հյուրերը շրջեցին նորաբաց բաժանմունքում, ծանոթացան քաղաքացիներին մատուցվող ծառայություններին, դրանց իրականացման ժամկետներին և այլ մանրամասների։ Բացման արարողությունից հետո անձնագրային բաժանմունքի աշխատակիցները դիմավորեցին առաջին այցելուներին, ու սկսվեց աշխատանքային օրը։

Շենգավիթի անձնագրային բաժանմունքում ստեղծված են բոլոր հարմարությունները՝ քաղաքացիներին բարձրորակ և առանց հերթերի ու հապաղումների ծառայություն մատուցելու համար։

Հիշեցնենք, որ Շենգավիթի անձնագրային բաժանմունքը տարիներ շարունակ ծառայություն է մատուցել անմխիթար պայմաններում։ Այս ամենն արդեն անցյալում է։

Հիմնանորոգված, անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնիկայով հագեցած Շենգավիթի անձնագրային բաժանմունքը պատրաստ է ընդունել և պատշաճ ծառայություն մատցուցել մեր քաղաքացիներին», ասվում է հաղորդագրության մեջ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am