1000х90.jpg (78 KB)

Հայաստանի և Իտալիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Armenpress 19:07, 22 Նոյեմբեր, 2019

ՀՌՈՄ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի՝ Իտալիա կայացած այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մասնավորապես ստորագրվել են Հայաստանի և Իտալիայի միջև քրեական գործերով փոխադարձ օգնության մասին 1959թ-ի ապրիլի 20-ի Եվրոպական կոնվենցիայի կիրարկումը դյուրացնելու մասին համաձայնագիրը և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը փոփոխող արձանագրությունը։ Հայկական կողմից փաստաթղթերի փոխանակմանը մասնակցեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Իտալական կողմից՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am