ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունքներ գիշերային պայմաններում

Armenpress 17:39, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անձնակազմի մարտական պատրաստականությունը ստուգելու և զինծառայողների մասնագիտական ունակությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 21-ին ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումները գիշերային պայմաններում անցկացրել են գործնական պարապմունքներ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am