ԶՈՒ 2-րդ  զորամիավորումն անցկացրել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն

Armenpress 17:22, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի 2-րդ  զորամիավորումում նոյեմբերի 21-ին  անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարդ լեռնային պայմաններում գումարտակն անցել է հարձակման, ոչնչացրել  պայմանական հակառակորդի կրակակետերը, գրավել կարևոր բարձունքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am