Ալեն Սիմոնյանն առաջարկում է անցնել ամառային և ձմեռային ժամանակի

Armenpress 16:39, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում, որի ընդունման դեպքում մարտ և հոկտեմբերի ամիսներին ժամային փոփոխություններ կկատարվեն` անցնելով ամառային և ձմեռային ժամանակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում Սիմոնյանը գրել է, որ փոփոխություն օրենքի նախագիծն արդեն դրել է շրջանառության մեջ:

«Այն հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:

Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 02.00-ին ժամացույցի սլաքը տանել առաջ մեկ ժամով, իսկ հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը, ժամը 03.00-ին` մեկ ժամով բերել հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am