Ռուսաստանում ձերբակալել են «Հիզբ ութ-Թահրիր» խմբավորման երկու պարագլխի եւ յոթ անդամի

Armenpress 13:26, 22 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել Է Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր ալ-Իսլամի» միջազգային ահաբեկչական կազմակերպության երկու պարագլխի եւ յոթ անդամի ձերբակալման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնում «Ինտերֆաքս»-ի համար ճշտել են, որ հատուկ գործողությունն իրականացվել Է Մոսկվայում, Թաթարստանում եւ Տյումենի մարզում: Ձերբակալվածների բնակության վայրերում առգրավվել են ՌԴ-ում արգելված «Հիզբ ութ-Թահրիր»-ի մեծ քանակությամբ քարոզչական նյութեր, կապի միջոցներ եւ տեղեկատվության Էլեկտրոնային կրիչներ: ԱԴԾ-ում պարզել են, որ խմբավորման անդամներն զբաղվում Էին «հակասահմանադրական գործունեությամբ՝ հիմնված այսպես կոչված «համաշխարհային խալիֆայության» ստեղծման դոկտրինի վրա»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am