Հանդիսականները նշել են այն լավագույն ֆիլմերը, որոնք պատրաստ են դիտելու սոսկ մեկ անգամ

Armenpress 12:53, 22 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Buzz Feed կայքը հրապարակել Է այն ֆիլմերի վարկանիշը, որոնք ընթերցողները համարում են լավագույնները, բայց ըստ որում պատրաստ են դիտելու սոսկ մեկ անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առաջին տեղում Է Դարեն Արոնոֆսկիի «Երազանքի ռեքվիեմը» (2000 թվական)՝ գլխավոր դերերում Ջարեդ Լետոյի եւ Ջենիֆեր Կոնելլիի մասնակցությամբ:

Երկրորդ տեղում հայտնվել Է «Ճանապարհ» հետապոկալիպտիկական դրաման (2010 թվական), որում գլխավոր դերը կատարել Է «Օսկար» մրցանակի եռակի անվանակարգորդ Վիգո Մորտենսենը: «Վհուկը» սասափ-ֆիլմը ֆերմերի ընտանիքի մասին, որը հանդիպել Է գերբնական չարի, զբաղեցրել Է երրորդ տեղը: Վարկանիշում տեղ են գտել նաեւ «Շինդլերի ցուցակը» դրաման (իններորդ տեղ), «Մոլեգնությունը» (տասներորդ տեղ), «127 ժամը» (16-րդ տեղ), «Պիի կյանքը» (21-րդ տեղ): Ընդամենը 24 կինոնկար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am