Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ. The Wall Street Journal

Armenpress 11:51, 22 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը քննարկում Է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել Է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում Է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում Է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:Հրատարակությունը նշում Է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:Ավելի վաղ Facebook-ի ղեկավար եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել Է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am