Լին Թրեյսին վերահաստատել է Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը

Armenpress 17:59, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի և Միացյալ Նահանգների դեսպանության միջև առկա կոնկրետ ծրագրերի ընթացքից և արդյունքներից: Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս նպաստել դրանց շարունակականության ապահովմանն ու ընդլայնմանը:

Իր հերթին դեսպան Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տեղական ինքնակառավարման ամրապնդմանը Հայաստանում։

«Ուրախ էի, որ առիթ ունեցա հանդիպել Ձեզ և վերահաստատել Երևան քաղաքի հետ համագործակցելու ԱՄՆ դեսպանության պատրաստակամությունը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Զրուցակիցները քննարկել են համագործակցության մի շարք ուղղություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am