ՄԱԳԱՏԷ-ում առայժմ չեն ստացել Իրանի պարզաբանումը ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ

Armenpress 16:42, 21 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն առայժմ ՄԱԳԱՏԷ-ին լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել այն վայրում ուրանի հայտնաբերված մասնիկների վերաբերյալ, որը հայտարարված չի եղել գործակալությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քոռնել Ֆերուցեն:Ֆերուցեն նոյեմբերի 7-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին հայտնել Էր, որ կազմակերպության ներկայացուցիչները մարդածին ծագման բնական ուրանի մասնիկներ են հայտնաբերել Իրանի այն օբյեկտում, որի մասին ավելի վաղ չԷր հաղորդվել: «Այդ պահից մենք շարունակում ենք կոնսուլտացիաներն Իրանի հետ, բայց ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չենք ստացել, եւ հարցը մնում Է չպարզաբանված: Գործակալության եւ Իրանի հանդիպումը հետագա քննարկման համար պլանավորված Է հաջորդ շաբաթ Թեհրանում: Կարեւոր Է, որ Իրանը համագործակցի գործակալության հետ՝ այդ հարցի արագ լուծման համար»,- ասել Է Ֆերուցեն՝ ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առջեւ: Նոյեմբերի 18-ին գլխավոր տնօրենի պաշտոնակատարը նաեւ գործակալության կառավարիչների խորհրդին տեղեկացրել Էր, որ Իրանը գերազանցել Է ծանր ջրի պաշարների՝ 130 տոննա սահմանաքանակը, որը սահմանվել Էր միջուկային գործարքով: Նոյեմբերի 21-ին կայացած նիստում Ֆերուցեն հայտնել Է, որ գործակալությունը կշարունակի կառավարիչների խորհրդին իրազեկել գործարքի շրջանակում Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am