Թրամփը «պատկերացում չունի, թե ինչ Է անում» արտաքին քաղաքականության ոլորտում. Բայդեն

Armenpress 12:02, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կարծում Է, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը սխալ քաղաքականություն Է վարում Ռուսաստանի, Չինաստանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Նոյեմբերի 20-ին այդ տեսակետը նա շարադրել Է Ատլանտայում (Ջորջիայի նահանգ) կայացած համազգային հեռուստաբանավեճերում, որոնք հեռարձակել Է MSNBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենի խոսքով՝ Թրամփը «պատկերացում չունի, թե ինչ Է անում» արտաքին քաղաքականության ոլորտում: Նախկին փոխնախագահի վարկածով՝ Ռուսաստանի ղեկավարությունը «գործադրում Է բոլոր ջանքերը՝ ՆԱՏՕ-ն պառակտելու համար», իսկ Թրամփը չի հակազդում դրան:

Ինչպես պնդել Է Բայդենը, Թրամփը, հանդիպելով ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ, «Հյուսիսային Կորեային տվեց ամենն, ինչ նա ցանկանում Էր»:

ԱՄՆ-ի նախագահի քաղաքականությունը, նախկին փոխնախագահի կարծիքով, հանգեցրել Է Վաշինգտոնի եւ Սեուլի միջեւ կապերի լուրջ թուլացման: Ինչպես նշել Է Բայդենը, ԱՄՆ-ն դաշնակիցների հետ մեկտեղ պետք Է «ճնշում գործադրի Չինաստանի վրա», որպեսզի նրանից օգնության հասնի Կորեական թերակղզու միջուկազերծման գործում: Բայդենն այժմ համարվում Է 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից Թրամփի առավել հավանական մրցակիցներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am