Telegram-ի ստեղծողը հորդորել Է օգտատերերին հեռացնել WhatsApp-ն իրենց սմարթֆոններից

Armenpress 10:50, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը WhatsApp մեսենջերի բոլոր օգտատերերին հորդորել Է հեռացնել այն իրենց սմարթֆոններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր տելեգրամ-ալիքում Դուրովը պատմել Է, որ WhatsApp-ը սմարթֆոնում տեղեկավտությունը խոցելի Է դարձնում հաքերների եւ անվտանգության պետական ծառայությունների համար: Նրա խոսքով՝ նրանք կարող են դեպի բոլոր տվյալները մուտք ստանալ՝ տեսանյութ ուղարկելով հասցեատիրոջը:

Դուրովը համոզված Է, որ այդ ծրագրի նոր խոցելիությունները կօգտագործեն լրագրողների եւ իրավապաշտպանների իրավունքների խախտման համար, իսկ ԱՄՆ-ն ստացված տեղեկատվությունը կհանձնի այլ երկրների հատուկ ծառայություններին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am