Բայդենը «հասկացել Է», որ ՌԴ-ն չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

Armenpress 10:24, 21 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում: Իր տեսակետը ամերիկացի քաղաքական գործիչը շարադրել Է նոյեմբերի 20-ին՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների համազգային հեռուստաբանավեճերում, որոնք կայացել են Ատլանտայում (Ջորջիայի նահանգ): Դրանք հեռարձակել Է NSNBC հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջին բանը, ինչ ես հասկացա, այն Է, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես նախագահի պաշտոնի թեկնածու դառնամ: Դա ակներեւ Է»,- ասել Է նախկին փոխնախագահը:

«Ես նաեւ հասկացա, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ ես նախագահ դառնամ: Վերջին հաշվով մենք ինքներս պետք Է մեզ հարց տանք՝ թե ով ավելի մեծ հավանականությամբ կանի այն, ինչ պետք Է արվի՝ դեմոկրատների մեծամասնության հասնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, պահպանի մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում եւ հաղթի Դոնալդ Թրամփին»,- հավելել Է Բայդենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am