ՀՀ վարչապետը հանդիպեց Միլանի քաղաքապետի հետ

Armenpress 21:08, 20 Նոյեմբեր, 2019

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ: Ինչպես Միլանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումը կայացավ Միլանում գտնվող ISPI միջազգային քաղաքագիտության ինստիտուտում:

Միլանի քաղաքապետը ողջույնի խոսքում հետաքրքրվեց` արդյոք առաջին անգամ է Փաշինյանը գտնվում Միլանում, ինչին ի պատասխան վարչապետը նշեց, որ` այո:

«Շնորհակալ եմ այցելության համար: Շատ ուրախ եմ ձեզ Միլանում ողջունելու համար: Միլանը բաց և միջազգային քաղաք է, ինչը հիմնական տարբերությունն է Իտալիայի այլ քաղաքների հետ համեմատած»,- ասաց քաղաքապետը:

Շանթ Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am