Կառավարությունը քննարկում է պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը

Armenpress 12:59, 20 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, և ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am