Բոլիվիայի իշխանություններն Էվո Մորալեսի դստերը թույլատրել են հեռանալ երկրից

Armenpress 11:44, 20 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն Է, թույլատրել մեկնելու երկրից: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«ԱԳՆ-ն Էվալիս Մորալես Ալվարադոյի անվտանգ մեկնման թույլտվություն Է տվել»,- ասված Է Twitter-ում գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:Նաեւ նշվում Է, որ մեկնելու թույլտվություն Է ստացել պատգամավոր Մարիա Ինոսենտա Պոնիե Պոիչին:Ավելի վաղ նախագահի պաշտոնից հրաժարական տված Էվո Մորալեսը նոյեմբերի 12-ին ժամանել Է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան Է տրամադրվել: Նույն օրն ավելի ուշ Բոլիվիայի խորհրդարանի Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անիեսը հայտարարել Է, որ ստանձնում Է նախագահի պարտականությունների կատարումը: Մորալեսի կողմնակիցները չեն ճանաչում նրա լիազորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am