«Ջոկեր»-ը համաշխարհային կինովարձույթում շրջանցել է «Խավարի ասպետ»-ին

Armenpress 20:59, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջոկեր» ֆիլմը համաշխարհային կինովարձույթում գրանցած եկամուտներով շրջանցել է «Խավարի ասպետ»-ը ֆիլմին՝ թողարկումից 6 շաբաթ անց հատելով 1 մլրդ դոլարի սահմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Box OfficeMojo:

«Ջոկեր»-ը 1 մլրդ 18 մլն դոլարի եկամուտով «Խավարի ասպետ»-ի շուրջ 1 մլրդ 5 մլն եկամուտը գերազանցել է մոտ 13 մլն դոլարով:

Եթե ֆիլմը ևս 63 մլն դոլարի եկամուտ ունենա, այն կշրջանցի նաև «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am