Հայաստանի հանդբոլի չեմպիոնը Վանաձորի համանուն թիմն է

Armenpress 19:47, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանդբոլի առաջնության հաղթողը Վանաձորը ներկայացնող համանուն թիմն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջնությանը մասնակցել են «Ալավերդի», «Վանաձոր»,  «Գավառ» «Արցախ», «Չարբախ», «Պոլիտեխնիկ» թիմերը: Առաջնությունն անցկացվել է շրջանաձև մրցակարգով: Վանաձորի թիմն առաջին տեղն է գրավել 10 միավորով:

Երկրորդ տեղը 8 միավորով զբաղեցրել է Ալավերդու թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Արցախը»՝ 6 միավոր:

Լուսանկարը՝ Armnoc



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am