Երկրորդ զորամիավորմանը ենթակա զորամասում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

Armenpress 18:40, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նոյեմբերի 18-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնակազմի գործնական հմտություններն ու ունակությունները զարգացնելու նպատակով անցկացված պարապմունքների ընթացքում զինծառայողները կրակ են վարել հրաձգային տարբեր զինատեսակներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am