Երրորդ զորամիավորման սպաներն այցելել են Լոռու մարզի Գուգարքի հանրակրթական դպրոց

Armenpress 18:38, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դասը վարում է սպան» ծրագրի շրջանակներում 3-րդ զորամիավորման սպաներն այցելել են Լոռու մարզի Գուգարքի հանրակրթական դպրոց, մասնակցել նախնական զինվորական պատրաստության դասին, ավարտական դասարանի աշակերտների հետ անցկացրել պարապմունք` զինվորական երդման, զինվորական կարգապահության և ԶՈՒ առօրյան  թեմաներով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am