Իտալիայի իշխանությունները լրացուցիչ 65 մլն եվրո կհատկացնեն Վենետիկի վերականգնմանը

Armenpress 18:14, 19 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իշխանությունները լրացուցիչ 65 մլն եվրո կհատկացնեն Վենետիկի վերականգնման համար, որը ավերիչ հեղեղում Է վերապրել: Այդ մասին ասված Է երկրի ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարության՝ նոյեմբերի 19-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «65 մլն եվրո կհատկացվի Վենետիկի ծովալճակը պահպանելու եւ պաշտպանելու համար, դրանից 46 միլիոն եվրոն կուղղորդվի բուն քաղաքի վերականգմանը»,-ասված Է փաստաթղթում: Նշված միջոցները կգումարվեն ավելի վաղ հատկացված 20 մլն եվրոյին, նշվում Է հայտարարության մեջ, եւ թույլ կտան իրականացնել «Վենետիկի ծովալճակի տեխնիկական սպասարկման եւ վերակառուցման աշխատանքներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am