Լուկաշենկոյի որդին նոր բարձր պաշտոն Է ստացել Բելառուսում

Armenpress 16:45, 19 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել Է հանրապետության Ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ-ն: Բելառուսի ղեկավարն ընդգծել Է, որ այդ պաշտոնին իր որդուն առաջադրելու առաջարկությունն ինքը չի արել: Նա հիշեցրել Է, որ այս պահին Վիկտորն ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականն Է, սակայն պետության ղեկավարը դեռ չի որոշել, թե իր որդին կհամատեղի արդյոք այդ պաշտոնները: «Դա մեծ կորուստ կլինի պետության մեջ: Ես արդեն մի անգամ ասել եմ, որ նա օգնական Էր աշխատում, որովհետեւ ինձ կապի ամենասերտ բաց կապուղին Էր անհրաժեշտ իմ եւ ուժային կառույցների միջեւ»,- ընդգծել Է Լուկաշենկոն:Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել Է իշխանությունը ժառանգաբար փոխանցելու իր ցանկության մասին լուրերը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am