Վրաստանի համար ամենախոշոր արտահանող երկիրը Ռուսաստանն Է

Armenpress 16:04, 19 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանից ամենից շատ արտահանվել Է Ռուսաստան: «Գրուզստատ»-ի նախնական տեղեկատվության համաձայն, խոշորագույն արտահանողների եռյակում են Ռուսաստանը՝ 409,8 մլն դոլար, Ադրբեջանը՝ 400,4 մլն դոլար, Հայաստանը՝ 310,4 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:2019 թվականի հունվար-հոկտեմբերին տասը խոշորագույն երկրների բաժինը կազմել Է Վրաստանի արտահանման ընդհանուր ծավալի 72,7 տոկոսը:Դրա հետ մեկտեղ 2019 թվականի հունվար-հոկտեմբերին տասը խոշորագույն ներմուծող երկրների բաժինը կազմել Է Վրաստանի ներմուծման ընդհանուր ծավալի 65,6 տոկոսը: Առաջատարների եռյակում են՝ Թուրքիան՝ 1300,3 մլն դոլար, Ռուսաստանը՝ 774,2 մլն դոլար եւ Չինաստանը՝ 721,2 մլն դոլար:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am