Ռոհանին քաղաքական սխալ Է համարել ԱՄՆ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ

Armenpress 15:38, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է Վաշինգտոնի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս Է եկել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել Է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ձգտում են պահպանել այն: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չեղարկում Է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը վերստին սկսել Է ուրան հարստացնել:

«Պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն Է՝ իրենից ներկայացնելով մի միջոց, որն ընդունվել Է միջազգային նորմերի դեմ»,-հայտարարել Է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ:

Ռոհանիի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am