Սպիտակ տան գլխավոր բժիշկը պատմել Է հոսպիտալում Թրամփին հետազոտելու մասին

Armenpress 10:20, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ղեկավարը չի գանգատվել կրծքի որեւԷ ցավից, անցյալ հանգստյան օրերին բժշկական հետազոտությունը Մերիլենդի նահանգի Ուոլթեր Ռիդի անվան հոսպիտալում եղել Է պլանային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սպիտակ տան գլխավոր բժիշկ Շոն Քոնլիի՝ նոյեմբերի 18-ին տարածված եզրակացության մեջ:

«Նախագահը կրծքի ոչ մի ցավ Էլ չի ունեցել, եւ (առողջության հետ կապված) որեւԷ արտահերթ կամ անհետաձգելի խնդիրների պատճառով ոչ մի կարգի հետազոտություն կամ բուժում չի ձեռնարկվել»,- ասված Է հայտարարության մեջ: Բժշկի խոսքով՝ դա եղել Է «ստանդարտ, պլանային միջանկյալ հետազոտություն»:

Հանգստյան օրերի վերաբերյալ նախագահի պաշտոնական գրաֆիկում, որը նոյեմբերի 15-ին տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, հոսպիտալ ուղեւորությունը չի նշվել: Այդ ֆոնի վրա Twitter սոցիալական ցանցում տարատեսակ շահարկումներ են հայտնվել Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի առողջության թեմայով, մասնավորապես, սկսել Է լուր տարածվել այն մասին, թե Մերիլենդ Թրամփի ուղեւորության պատճառ են դարձել իբր կրծքի ցավերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am