ԱՄՆ-ը վերանայել Է դիրքորոշումը Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի վերաբերյալ. Փոմպեո

Armenpress 09:46, 19 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն այլեւս չի համարում, որ Հորդանան գետի արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերը խախտում են միջազգային իրավունքը: Նոյեմբերի 18-ին լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում Է իսրայելական բնակավայրերի վերաբերյալ Բարաք Օբամայի վարչակազմի մոտեցումը: Արեւմտյան ափի բնակեցմանն ուղղված գործունեության վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական հայտարարությունները տասնամյակների ընթացքում եղել են անհետեւողական,- ասել Է նա:- 1979 թվականին Ջիմի Քարտերի վարչակազմը կտրականապես եզրակացրել Է, որ իսրայելական բնակավայրերը հակասում են միջազգային իրավունքին: Մինչդեռ 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանն անհամաձայնություն Է հայտնել այդ եզրակացությանը եւ հայտարարել, որ բնակավայրերն ի սկզբանե անօրինական չի համարում»: «Բոլոր կողմերի հանգամանալից ուսումնասիրությունից հետո ներկայիս վարչակազմը որոշել Է համաձայնվել նախագահ Ռեյգանի հետ: Իսրայելական քաղաքացիական բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին միջազգային իրավունքի խախտում չԷ»,- նշել Է Փոմպեոն:

Իսրայելում ողջունել են սույն որոշոումը: Պաղեստինում հայտարարել են, որ ԱՄՆ-ի վարչակազմը լիազորված չԷ չեղյալ հայտարարելու հրեական բնակավայրերին վերաբերող միջազգային բանաձեւերը:

2016 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել Է թիվ 2334 բանաձեւը՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման գործունեությունը դադարեցնելու պահանջով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am