ԱԻՆ-ին հայտնել են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բեռնատարի շրջվելու և վառելիքի արտահոսքի մասին

Armenpress 20:26, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 18-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am