Ռուսաստանը ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ Է մատակարարում Իրանին

Armenpress 16:48, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Թեհրանին մատակարարում Է ոչ հարձակողական զենք, այդ թվում՝ ռադիոտեխնիկական հետախուզության համալիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին Դուբայի ցուցահանդեսում ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը:

«Շարունակվում Է այն պարտավորագրերի իրականացումը, որոնք ենթակա չեն ՄԱԿ-ի պատժամիջոցներին, նորոգման-արատորոշման համալիրի, ռադիոմոնիթորինգի, ռադիոտեխնիկական հետախուզության, ինչպես նաեւ այլ ոչ հարձակողական տեխնիկայի մատակարարման պարտավորագրերի իրականացումը»,- ասել Է Շուգաեւը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am