Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին

Armenpress 16:46, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին՝ Օմանի Սուլթանության Ազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Արմեն Սարգսյանը Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Օմանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am