Վրաստանի խորհրդարանը չկարողացավ սկսել աշխատանքը ցուցարարների գործողությունների պատճառով

Armenpress 13:50, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 18-ին չի կարողացել հանգստյան օրերից հետո վերսկսել աշխատանքը այն բանի պատճառով, որ բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը եւ այնտեղ թույլ չեն տալիս մտնել պատգամավորներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում:«Ժամը 12:00-ի դրությամբ պլանավորված Էր ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստը, սակայն այն հետաձգվել Է անորոշ ժամանակով: Այսօր նաեւ նշանակված Է խորհրդարանի բյուրոյի նիստը: Այն պետք Է կայանա ժամը 15:00-ին: Ինձ առայժմ ոչինչ չեն ասել բյուրոյի նիստի մասին, ուստի ես առայժմ չգիտեմ՝ կկայանա այն արդյոք, թե կհետաձգվի»,-ասել Է խորհրդարանի մամուլի ծառայության աշխատակիցը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am