Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տաքսու հայ վարորդի սպանության մեջ կասկածվողին

Armenpress 13:42, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը Լոս Անջելեսում ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է տաքսու հայ վարորդին դաժանաբար դանակահարելով սպանելու մեջ:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  «KTLA 5-ը»:

Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի և Լոս Անջելեսի վարչական շրջանի պատասխանատուների տվյալներով՝ այդ մարդը ուրբաթ օրը ժամ 18։00-ին ավտոկայանատեղիում դանակահարելով սպանել է  68-ամյա Օգանես Փափազյանին: Ավելի ուշ հայտնաբերվել է 32-ամյա Վիկտոր Դանիել Տորեսը, որը կասկածվում է Փափազյանի սպանության մեջ: Ականատեսները պատմել են, որ Փափազյանը նոր էր իր դեղին տաքսիով մտել ավտոկայանատեղի, երբ երկու տղամարդ վազել են հետևից:  Տղամարդկանցից մեկը հարձակվել է Փափազյանի վրա՝ նրա պարանոցին հասցնելով դանակի  հարվածներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am