1000х90.jpg (78 KB)

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակն ընդդիմության պիկետը որակել Է հեղափոխության փորձ

Armenpress 13:13, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին օրենսդիր մարմնի շենքի պիկետը, որն անցկացվում Է նրա աշխատանքը խանգարելու նպատակով, համարել Է հեղափոխական սցենարի բաղկացուցիչ մասը: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է նոյեմբերի 18-ին տարածված մեկնաբանության մեջ: «Բյուջեի ձախողումը պետական դավաճանություն Է եւ հետքայլ պարզապես այն պատճառով, որ այնտեղ (խորհրդարանի շենքի մոտ) պիկետ Է: Միթե ոչ ոք չի տեսնում, որ դա հեղափոխական սցենար Է: Դե իհարկե, մենք ամեն բան տեսնում ենք: Դրա հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ ցանկացած մարդ ունի կամաարտահայտման իրավունք, սակայն պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ փրկվելու իրավունք ունեն»,-ասված Է Վոլսկու մեկնաբանության մեջ: Այս տարի խորհրդարանը պետք Է ընդունի երկրի 2020 թվականի բյուջեն:Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել Է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am