Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

Armenpress 12:59, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Վարչապետի որոշումներով պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսչի տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am