Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ից կսկսեն փոխհատուցել վնասները բենզինի գների աճից

Armenpress 12:56, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները նոյեմբերի 18-ի երեկոյան կսկսեն դրամական վճարումներ կատարել բնակչության ամենաաղքատ խավերին, որոնք առավել շատ են տուժել բենզինի գների բարձրացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 18-ին հայտնել Է ISNA գործակալությունը:Գործակալության տեղեկատվության համաձայն, լրավճարումներ կստանան շուրջ 19 մլն ընտանիքներ: Վճարումների գումարը կախված կլինի ընտանիքի անդամների թվաքանակից:Կառավարության ծրագրին համապատասխան, իրանական ընտանիքները կստանան 0,55 մլն ռիալից (5 դոլար) մինչեւ 2,05 մլն ռիալ (18 դոլար): Քաղաքացիները փողերը կստանան երեք փուլով այս շաբաթվա ընթացքում: Ենթադրվում Է, որ հետագայում այդ վճարումները կդառնան ամենամսյա: Բենզինի գների բարձրացումից տուժածներին ֆինանսական օգնություն ցույց տալու մտադրության մասին նոյեմբերի 17-ին հայտնել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նրա հայտարարությունն արվել Է բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ընդգրկել են երկրի մի քանի քաղաքներ:Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: 50 տոկոսով (մինչեւ 15 հազար ռիալ) ավելացել Է բենզինի արտոնյալ արժեքը մեկ մարդու համար նախատեսված քվոտայի շրջանակում: Նոր կանոնների համաձայն, ավտոմեքենայի տերն այդ գնով ամսական կարող Է ստանալ մինչեւ 60 լիտր բենզին, մոտոցիկլետի տերը՝ 25 լիտր: Առանձին բաժնեչափ Է նախատեսված տաքսիստների համար՝ 400 լիտր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am