1000х90.jpg (78 KB)

Բելլա Հադիդը խորհուրդներ Է տվել բոլոր նրանց, ովքեր պայքարում են ընկճախտի դեմ

Armenpress 12:27, 18 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելլա Հադիդը պատմել Է, թե ինչպես Է պայքարել ընկճախտի դեմ, երբ նոր Էր սկսել աշխատել որպես մոդել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Mirror-ը: Նա խոստովանել Է, որ իր նյարդերը «քայքայվել Էին», ինքը լաց Էր լինում «ամեն առավոտ, լանչերի համար ընդմիջումների ժամանակ եւ քնից առաջ» երկար աշխատանքային օրվանից հետո:

«Երբ ես 18 տարեկան Էի, չորս ամիս շարունակ օրական աշխատում Էի 14-ական ժամ եւ զգում Է, որ ուժասպառ եմ եղել: Ըստ երեւույթին ինձ հարկավոր Էր դադար առնել»,-անկեղծացել Է նա: Հադիդը խորհուրդներ Է տվել նրանց, ովքեր մենթալ առողջության հետ կապված խնդիրներ են լուծում: «Մի հավատացեք այն ամենին, ինչ դուք տեսնում եք սոցիալական ցանցերում: Այն երջանկությունը, որը մենք ստեղծում ենք առցանց, ոչինչ չարժե: Եթե դուք չեք ցանկանում առավոտյան վեր կենալ, վեր մի կացեք, եթե ցանկանում եք չեղարկել ինչ-ինչ պլաններ, չեղարկեք: Խնայող ու հոգատար եղեք ձեր եւ ձեր ռեսուրսների նկատմամբ: Երբ ձեզ թվում Է, որ աշխարհը ձեր շուրջը փուլ Է գալիս, օգնություն խնդրեք»,-ասել Է մոդելը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am