Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները շարունակում են արգելափակել խորհրդարանը

Armenpress 12:08, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցները նոյեմբերի 18-ին շարունակում են արգելափակել խորհրդարանը եւ հրաժարվում են ներս թողնել պատգամավորներին: Պիկետի կադրերը ուղիղ եթերում ցուցադրում Է Imedi հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Առավոտից խորհրդարան են փորձել մտնել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավորներ Ռեւազ Արվելաձեն եւ Մերաբ Կվարայան, ինչպես նաեւ անկախ խորհրդարանական Գիա Ժորժոլիանին, սակայն բողոքողները նրանց թույլ չեն տվել դա անել:Հանրահավաքի մասնակիցները խորհրդարան են թողնում միայն աշխատակազմի ներկայացուցիչներին եւ շարքային ծառայողներին: Նրանք հրաժարվում են ներս թողնել ոչ միայն պատգամավորներին, այլեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին, որը ցուցարարների հետ միասին գտնվում Է խորհրդարանի մուտքի մոտ, Imedi-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ իրենք չեն արգելափակում խորհրդարանը, այլ միայն պիկետում են այն, քանի որ ներս չեն թողնում միայն պատգամավորներին: Ընդդիմությունը խորհրդարանը պիկետել Է նոյեմբերի 17-ի երեկոյան: Մինչ այժմ ծառայողական երեք մուտքերի մոտ խփված են վրաններ, տեղադրված են աղբով ու ավազով պարկեր: Բողոքողները խարույկներ են վառում մետաղե տակառներում: Նրանք ասում են, որ դարպասները, որոնց վրա կողպեքներ են դրել, կբացեն միայն այն դեպքում, եթե պատգամավորները հավաքվեն քննարկելու համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը անցումային կառավարության պայմաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am