Բելառուսի խորհրդարանի նոր կազմի առաջին նստաշրջանը կգումարվի դեկտեմբերի 6-ին

Armenpress 09:47, 18 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Ազգային ժողովի նոր գումարման Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Լիդիա Երմոշինան:«Դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 10-ին կբացվի Ներկայացուցիչների պալատի, նույն օրը ժաը 14-ին՝ Հանրապետության խորհրդի նստաշրջանը»,- ասել Է Երմոշինան նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքների ամփոփման նիստը կկայանա նոյեմբերի 22-ին: Ընտրություններին հանրագումարային մասնակցությունը, նախնական տվյալներով՝ կազմել Է 77,22 տոկոս: Ավելի վաղ Երմոշինան հայտնել Է, որ ստորին պալատի ընտրությունները կայացել են բոլոր 110 ընտրատարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am