Տիմը հաղթել է Զվերևին և ATP-ի եզրափակիչում է

Armenpress 14:45, 17 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ,  17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ATP տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակիչի մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեցին Գերմանիայից  Ալեքսանդր Զվերևը և Ավստրիայից Դոմինիկ Տիմը: 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում Տիմին հաջողվեց Զվերևին գերազանցել երկու սեթում՝ 7:5, 6:3 հաշվով:

Ավելի վաղ եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր Ստեֆանոս Ցիցիպասը, ով հետագա պայքաից դուրս էր թողել Ռոջեր Ֆեդերերին:

Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 17-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am