Գաբուզյանը և Հարությունյանը պարտվել են Սենթ Լուիսի մրցաշարի 7-րդ տուրում

Armenpress 14:44, 17 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող գրոսմայստերի համար անհաջող էր « Winter Chess Classic» շախմատային մրցաշարի 7-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում A ենթախմբում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը պարտվեց,  անհաջող ստացվեց նաև  B խմբում մրցող Տիգրան Հարությունյանի պարտիան: Հարությունյանը 6-րդն է, իսկ Գաբուզյանը նախավերջինը՝ 9-րդը:

Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am