Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Armenpress 13:46, 17 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ի և 20-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am