Ցիցիպասը հաղթեց Ֆեդերերին ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում

Armenpress 22:48, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դուրս մնաց ATP ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ATP ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում միմյանց դեմ մրցեցին հույն Ստեֆանոս Ցիցիպասը և շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 1 ժամ 34 րոպե ձգված մրցախաղում՝ Ցիցիպասը հաղթեց երկու սեթում՝6:3, 6:4 հաշվով:

Լոնդոնում ընթացող մրցաշարի մյուս կիսաեզրափակիչ կմրցեն Ավստրիայից Դոմինիկ Տիմը և Գերմանիայից Ալեքսանդր Զվերևը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am