1000х90.jpg (78 KB)

Գյումրիում 28-ամյա կին է ընկել երրորդ հարկի բնակարանի պատուհանից

Armenpress 18:05, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում 28-ամյա կին է ընկել երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին 11:35 «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ 7/4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Նելլի Ե.-ն (ծնված 1991 թ.) ընկել է 3-րդ հարկի իր բնակարանի պատուհանից:

Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր»,-նշվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am