Գերմանիայում ԻՊ հետ առնչություն ունենալու կասկածանքով կին է ձերբակալվել

Armenpress 15:25, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է գերմանական Հեսսեն երկրամասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ԳԴՀ դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 16-ին կհրապարակվի կնոջը կալանավորելու որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am