Գաբուզյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան, Հարությունյանը՝ պարտվել է. Սենթ Լուիս

Armenpress 11:20, 16 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերներ շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Winter Chess Classic» մրցաշարի A ենթախմբի 6-րդ տուրում Հայաստանից Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ B խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանը պարտություն կրեց: Գաբուզյանը իր ենթախմբում 8-րդն է, Հարությունյանը` 5-րդը:

Մրցաշարի ավարտին մնաց 3 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am