Վրաստանի խորհրդարանի եւս մեկ փոխխոսնակ լքեց մեծամասնությունը

Armenpress 16:32, 15 Նոյեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Զվիադ Ձիձիգուրին որոշել Է լքել խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրության մեջ ուղղումների ձախողման պատճառով, որոնք վերաբերում են ընտրական համակարգի փոփոխմանը:, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս ամռանը Վրաստանի իշխանությունները խոստացել Էին խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնել Թբիլիսիի կենտրոնում բողոքողների ճնշման ներքո: Սակայն նախօրյակին Սահմանադրության մեջ ուղղումների շուրջ քվեարկությունը ձախողվեց. դեմ արտահայտվեցին մեծամասնական պատգամավորները: Ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանությանը մեղադրեցին խաբեության մեջ՝ բողոքի բազմամարդ շարժում սկսեցին:«Ցանկանում եմ հայտարարել, որ ես՝ Զվիադ Ձիձիգուրիս, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակս, խորհրդարանական մեծամասնության անդամս, «Պահպանողական կուսակցության» նախագահս, որոշում եմ ընդունել լքել խորհրդարանական մեծամասնության շարքերը, եւ այդ որոշումը պայմանավորված Է Վրաստանի Սահմանադրության մեջ ուղղումների երեկվա ձախողմամբ»,-ասել Է Ձիձիգուրին նոյեմբերի 15-ին կայացած հատուկ բրիֆինգում: Նրա խոսքով՝ իրեն հետեւել են «Վրացական երազանք-պահպանողականներ» խմբակցության եւս երկու անդամներ՝ Գիգա Բուկիան եւ Նինո Գոգուաձեն: «Մենք՝ «Պահպանողականներս», երբեք չենք դավաճանել թիմային խաղի սկզբունքներին: Մենք չենք պատրաստվում մնալ այնտեղ, որտեղ ընդունում են նման որոշումներ, որոնք արդարացված չեն»,-բացատրել Է Ձիձիգուրին:Այսպիսով՝ ընտրական բարեփոխման ձախողումից հետո խորհրդարանական մեծամասնությունը լքել Է 12 պատգամավոր, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am