1000х90.jpg (78 KB)

Գաբուզյանը պարտվել է, Հարությունյանը՝ կիսել միավորը. Սենթ Լուիս  

Armenpress 10:40, 15 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի շախմատիստները շարունակում են ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Winter Chess Classic» մրցաշարի A ենթախմբի 5-րդ տուրում Հայաստանից Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց, իսկ B խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Այժմ իրենց ենթախմբերում Հարությունյանը 6-րդն է, իսկ Գաբուզյանը` 7-րդը:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am