1000х90.jpg (78 KB)

Ալեքսանդր Գրիգորյանը «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ ունի

Armenpress 21:38, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Գրիգորյանը Երևանի «Փյունիկ»-ը գլխավորելու առաջարկ է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «РИА «Новости»-ն: ««Փյունիկ»-ից  առաջարկ եմ ստացել գլխավորել թիմը, ինչին լուրջ եմ վերաբերում: Սակայն վերջին սայթաքումից հետո ինձ ժամանակ է պետք վերականգնվելու համար»,-ասել է Գրիգորյանը:

Ալեքսանդր Գրիգորյանը մոտ էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուն, սակայն ՀՖՖ-ն վերջին պահին հրաժարվել է պայմանագրի ստորագրումից:

Երևանի «Փյունիկ»-ը բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 7-րդն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am