Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրել ներդրումներին պատշաճ արձագանքելու հարցը

Armenpress 20:17, 14 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը  դեռևս չունի ներդրումային առաջարկություններին բավարար արագությամբ արձագանքող մեխանիզմ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել այդ ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան միջոցառմանն իր խոսքում:

«Կարող ենք արձանագրել, որ այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը, պատրաստ է: Պետք է խոստովանել, որ այսօր մենք դեռևս չունենք ներդրումային առաջարկություններին բավարար արագությամբ արձագանքող մեխանիզմ: ՊՎԾ-ին հանձնարարել եմ, որ ուսումնասիրություններ իրականացնի այս ոլորտում, որ հասկանանք, թե որտեղ, որ մարմիններում, կառույցներում պատշաճ ձևով ընթացք չի տրվում ներդրումային առաջարկներին»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց՝ դրանից հետո կարող են օրենսդրական որոշակի հետևություններ անել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am